ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Անդրեյ Կիսկան դարձել է Սլովակիայի նոր նախագահ

Անդրեյ Կիսկան դարձել է Սլովակիայի նոր նախագահ
30.03.2014 | 18:35

Սլովակիայի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել գործարար Անդրեյ Կիսկան։ Տեղական ԶԼՄ-ները ողջ նախընտրական արշավի ընթացքում Կիսկային անվանում էին «քաղաքականությունում նորեկ»։ «Թեև նախագահն ունի սահմանափակ լիազորություններ, ընտրությունը ցույց է տալիս, մասնավորապես, որ երիտասարդ սերունդն ապագան իր ձեռքն է վերցնում»,- գրում է Daily Slovakia պարբերականը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում 59.4% արդյունքով Կիսկային հաջողվել է հաղթել Սլովակիայի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկին՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ով հավաքել է 40.6% ձայն։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ